Lumiere Optics
← Back to Blog

ԱՄԵՆ ԻՆՉ ԱԿՆՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես ընտրել ակնոց, որն իր չափերով կհամապատասխանի Ձեր դեմքին

21 փետրվարի, 2026 թ.

Ինչպես ընտրել ակնոց, որն իր չափերով կհամապատասխանի Ձեր դեմքին

Ձեր դեմքին համապատասխան և հարմար ակնոց գտնելու գաղտնիքը պարզ է՝ իմանալ ակնոցի շրջանակի չափսերը:

Ձեր ակնոցի շրջանակի չափսերը ճիշտ որոշելու համար երկու ամենատարածված եղանակներն են՝ իմանալ Ձեզ համար հարմարավետ ակնոցի շրջանակի չափսերը կամ օգտագործել չափման սարք՝ միլիմետրային չափումներով:

Շրջանակի չափսերը պարզելու համար գտե՛ք Ձեր ակնոցի պոչիկներից մեկի ներսի հատվածում գրված թվերը. դրանք, ոչ հաճախ, կարող են գրված լինել նաև կամրջակի վրա:  Սովորաբար երեք թվեր են գրված լինում՝ոսպնյակի լայնությունը, կամրջակի երկարությունը և պոչիկի երկարությունը: 

Դիցուք՝ 58 - 19 - 145: 

Առաջին թիվը ոսպնյակի լայնության թիվն է: Այս թիվը սովորաբար տատանվում է 40-ից 60մմ-ի սահմաններում: Եթե չափիչ սարքով եք չափում, համոզվե՛ք, որ այդ թիվը ընդգրկում է միայն ոսպնյակների լայնության թիվը, այլ ոչ շրջանակներինը: 

Երկրորդ թիվը կամրջակի երկարությունն է: Այս թիվը սովորաբար լինում է 14-ից 24մմ-ի սահմաններում: Կամրջակի լայնությունը Ձեր երկու ոսպնյակների միջև եղած հեռավորությունն է: Այս չափումը իմանալով՝ Դուք կկարողանաք գտնել այնպիսի ակնոց, որը կհամապատասխանի Ձեր քթին և, հետևաբար, հարմարավետ կլինի այն կրելը: 

Երրորդ թիվը պոչիկի (այլ կերպ՝ թևիկ կամ ծայր) երկարությունն է: Այն սովորաբար լինում է 120-ից 150մմ-ի սահմաններում։ Պոչիկները չպետք է անհարմար նստեն Ձեր ականջների ետնամասում. սխալ չափի ընտրությունը կարող է հանգեցնել գլխացավերի ականջների այդ հատվածում կամ ստեղծել անհարմարություններ։ 

Ակնոցի վրա կարող է այլ թվեր ևս գրված լինել, օրինակ՝ ակնոցի մոդելը (3315-S), շրջանակի գույնը (95/31) և այլ պարամետրեր։ 

Your Cart

Your cart is empty

Add some frames to get started